Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանին կոչ է արել արտահերթ նիստում քննարկել Մադրիդի պատասխանը

Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանին կոչ է արել արտահերթ նիստում քննարկել Մադրիդի պատասխանը
23.10.2017 | 09:30

Կատալոնիայի ժողովուրդը չի համաձայնի ուղղակի կառավարում մտցնելու Մադրիդի մտադրության հետ` հայտարարել է Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար, անջատական շարժման առաջնորդ Կառլես Պուչդեմոնը: Նա շրջանային խորհրդարանին կոչ է արել արտահերթ նիստ գումարել՝ Մադրիդի պատասխանը ձևակերպելու համար: Շրջանային կառավարությունը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու Իսպանիայի կառավարության որոշումը Պուչդեմոնի խոսքերով «Ֆրանկոյի բռնապետությունից ի վեր ամենալուրջ հարձակումն է կատալոնական ինստիտուտների և Կատալոնիայի ժողովրդի դեմ»:


Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելն էլ պաշտոնական Մադրիդի հայտարարությունը գնահատել է «պետական հեղաշրջման փորձ»: Ինքնավար շրջանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել իր և 135 պատգամավորների լիազորությունները:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ