Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ճապոնիայի վարչապետի կուսակցությունը հաղթում է արտահերթ ընտրություններում

Ճապոնիայի վարչապետի կուսակցությունը հաղթում է արտահերթ ընտրություններում
23.10.2017 | 09:31

Ճապոնիայում ավարտվել են խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները: Reuters-ը, վկայակոչելով վերջին հարցումները, հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, հաղթում է այս ընտրություններում` լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է ստանալ խորհրդարանի ստորին պալատի 465 մանդատներից 322-ը:

Աբեի հաղթանակին կարող է հաջորդել Ճապոնիայի Սահմանադրության վերանայումը, որը գրվել է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Կարող է չեղարկվել 9-րդ հոդվածը, որն արգելում է ճապոնական զինված ուժերի օգտագործումը արտերկրում: Ընտրությունների նախաշեմին Աբեն հայտարարել է, որ նոր մանդատի կարիք ունի՝ պայքարելու Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային սպառնալիքներով, Ճապոնիայի բնակչության ծերացմամբ պայմանավորված «ազգային ճգնաժամի» դեմ: 2012-ի դեկտեմբերից կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած Աբեի հաղթանակի դեպքում նա կդառնա Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ