Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջիմի Քարթերը պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ

Ջիմի Քարթերը պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ
23.10.2017 | 09:32

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հայտարարել է, թե պատրաստ է Թրամփի վարչակազմի անունից մեկնել Հյուսիսային Կորեա՝ նվազեցնելու երկու երկրների միջև աճող լարվածությունը` հայտնում է The New York Times-ը: 93-ամյա Քարթերը Ջորջիա նահանգի իր ամառանոցում հարցազրույց է տվել ամերիկյան պարբերականին և հայտարարել, որ «եկել է ևս մեկ դիվանագիտական առաքելության ժամանակը և ինքը պատրաստ է դա անել նախագահ Թրամփի համար»: Դեմոկրատ Քարթերը, որ նախագահել է 1977-1981-ին, պատմել է, որ այդ մասին խոսել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Հենրի ՄըքՄասթերի հետ, սակայն բացասական պատասխան է ստացել:

Քարթերն ասել է, որ Թրամփի և հյուսիսկորեացի առաջնորդի հեռակա լեզվակռիվը շատերին, այդ թվում՝ իրեն է մտահոգել: 1990-ականների կեսերին Քարթերը, անտեսելով այդ ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի հորդորները, այցելել էր Փհենյան և համաձայնագիր կնքել Քիմ Իր Սենի՝ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդի պապի հետ: ԱՄՆ-ի նախկին նախագահի խոսքերով, Հյուսիսային Կորեան ջանում է պահպանել իր ռեժիմը և՝ «Մենք շատ ենք գերագնահատել Չինաստանի ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա»: «Հատկապես Քիմի վրա, որ երբեք չի եղել Չինաստանում»,- հավելել է Քարթերը, հիշեցնելով, որ հյուսիսկորեացի ներկա առաջնորդի հայրը՝ Քիմ Չեն Իրը, Չինաստան այցելել է և շատ մտերիմ էր չինական իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ