Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինչո՞ւ քրդերը կորցրին Քիրկուկը

Ինչո՞ւ քրդերը կորցրին Քիրկուկը
23.10.2017 | 09:34

Արաբական մամուլը շարունակում է քննարկել իրաքյան Քիրկուկում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ Alquds Alarabi-ի՝ իրաքյան բանակի կողմից քրդական փեշմերգային պարտության մատնելը կապված է ոչ միայն Իրանի աջակցության կամ ԱՄՆ-ի կողմից Քիրկուկի գործողությանը համաձայնություն տալու հետ: «Անկախության հանրաքվեի հարցում համառություն դրսևորած Քրդստանի իշխանությունները զգալիորեն կորցրին իրենց իմիջը, երբ հանրաքվեի մեջ ներգրավվեցին նաև Քրդստանի ինքնավարության մեջ չկազմող և ըստ Իրաքի սահմանադրության վիճելի տարածք համարվող Քիրկուկը»,- նկատում է պարբերականը: Ըստ Alquds Alarabi-ի՝ Քիրկուկը քրդերի ձեռքից հետ վերցնելը նույն այդ «իմիջ»-ի բարձրացման խնդիր էր հենց Իրաքի իշխանությունների և վարչապետ Հայդեր Աբադիի համար, որն էլ հաջողությամբ իրականացրեց խնդիրը:


Արաբական պարբերականները նկատում են, որ ահաբեկիչների հետ տարիներ շարունակ պայքարած Իրաքի բանակի՝ այս ընթացքում վաստակած փորձը մեծ դեր խաղաց Քիրկուկը հետ վերցնելու հարցում: Եվ, իհարկե, սա առիթ էր հենց իրաքյան բանակի համար, որը պետք է ապացուցեր իր միասնական ու ուժեղ «բանակ» լինելը:
Արաբական Al Arab-ը նկատում է, որ ստեղծված իրավիճակում ոչ քրդերն են հրաժարվել անկախությունից, ինչպես պնդում էր Իրաքի վարչապետ Իբադին, ոչ էլ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի ձգտած անկախությունն է հաստատվել քրդաբնակ նահանգներում: Քրդերն անկախության մտքից կհրաժարվեն միայն այն դեպքում, երբ Իրաքը դառնա իր բոլոր քաղաքացիների համար հավասար պայմաններ ապահովող ժողովրդավար երկիր:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ