Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամուսնության առաջարկ, երբ ինքնաթիռն ընկնում է

Ամուսնության առաջարկ, երբ ինքնաթիռն ընկնում է
23.10.2017 | 09:35

Լոնդոնցի փաստաբանն ընկերուհուն առաջարկություն է արել, երբ ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը և ընկել են թթվածնի դիմակները: Քրիս Ջինսը թռչում էր իր ընկերուհի Քեյսիի հետ AirAsia ավիաընկերության չվերթով՝ Ավստրալիայից Բալի:

Նա պատրաստվում էր առաջարկությունն անել կղզու վրա և միտքը փոխել է, երբ հասկացել է, որ կարող են տեղ չհասնել: Մինչ մյուս ուղևորները սարսափահար բղավում էին, իսկ անձնակազմը «վազում էր սրահով մեկ»՝ պահանջելով կապել ամրագոտիները, Քրիսը Քեյսիին առաջարկել է ամուսնանալ իր հետ: «Բարեբախտաբար՝ նա համաձայնեց: Մենք մեր որոշումը հաստատեցինք ևս մեկ անգամ՝ արդեն երկրի վրա»,- լրագրողներին պատմել է տղամարդը:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ