Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հույս ունի, որ Կատալոնիայում վաղաժամկետ ընտրությունները թույլ կտան շրջանի իրավիճակը պարզել: Հոկտեմբերի 22-ին Journal du Dimanche-ի հետ զրույցում նա ասել է. «Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է ամենակարճ ժամկետում Կատալոնիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին: Ես հույս ունեմ, որ դա թույլ կտա իրավիճակը հստակեցնել և կառուցողական երկխոսության ուղի գտնել»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
«Այս հարցում ինձ համար կարևոր է, որ կա իրավական պետություն, որի սկզբունքները պետք է պահպանվեն, և որոնք պետք է եվրոպական շինարարության մեջ գլխավոր կողմնորոշիչը լինեն: Հենց Միության երկրներում սահմանադրական շրջանակից դուրս են գալիս, վտանգավոր փլուզման իրավիճակում հայտնվելու վտանգ կա»,- կարծում է Լե Դրիանը: