Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփ. Առանց սոցցանցերի ես նախագահ չէի դառնա

Թրամփ. Առանց սոցցանցերի ես նախագահ չէի դառնա
23.10.2017 | 09:38

Չնայած նրան բազմիցս խնդրել են հրաժարվել թվիթներ գրելու հանդեպ իր սիրուց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ հենց շնորհիվ սոցցանցերի է ինքը հաղթել նախագահական ընտրություններում։

«Ճիշտն ասած` կասկածում եմ, որ այստեղ ձեր առջև նստած կլինեի, եթե սոցցանցերը չլինեին»,- հայտարարել է նա Fox Business Network-ին տված հարցազրույցում։ Սպիտակ տան ղեկավարը սոցցանցերը համարում է իր զենքը՝ իր հանդեպ մամուլի անարդար և կանխակալ վերաբերմունքի դեմ պայքարում։ Facebook, Twitter և Instagram սոցցանցերում իր էջերը, որոնց ընդհանուր առմամբ բաժանորդագրված է 125 մլն մարդ, Թրամփն անվանում է «ցնցող հարթակ»։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ