Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պակիստանը բանակցում է Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքին միանալու վերաբերյալ

Պակիստանը բանակցում է Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքին միանալու վերաբերյալ
23.10.2017 | 09:40

Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու վերաբերյալ, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները: Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը։


«Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի, իսկ այնուհետև Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի հետ միավորելու հարցը, քանի որ դա Ադրբեջանի համար հասանելիություն կապահովի դեպի Չինաստան»,- ասել է դեսպանը։


Դեսպանի խոսքով՝ երբ պատրաստ լինի Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս է, Ադրբեջանն ուղիղ երկաթուղային միացում կստանա Պակիստանի հետ, քանի որ Ադրբեջանն ու Իրանն արդեն կապված են երկաթուղիով։ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միավորելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ։ Առաջին փուլում միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ 10 մլն տոննա։

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ