Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կախա Կալաձեն` Թբիլիսիի քաղաքապետ

Կախա Կալաձեն` Թբիլիսիի քաղաքապետ
23.10.2017 | 16:19

Վրացական ֆուտբոլային երազանքն իրականություն դարձավ. Վրաստանի ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Կախա Կալաձեն, հաղթեց Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով քվեների 51 տոկոսը: Իշխող «Վրացական երազանքի» թեկնածուն երազում էր ընտրվել և զարգացնել Թբիլիսիի ճանապարհային ենթակառուցվածքները, բարելավել էկոլոգիան, հատուկ ուշադրություն դարձնել կթությանն ու առողջապահությանը: «Մենք բոլորս սիրում ենք Թբիլիսին և ուզում ենք, որ նրա վաղվա օրը լինի ավելի լավը, որ լինի գեղեցիկ, բարեկարգ, էկոլոգիապես մաքուր, թարմացված տրանսպորտով: Իմ բոլոր ընդդիմախոսների հետ, որ կցանկանան ապագայում ներկայացնել իրենց տեսլականը, քաղաքի համար ընդունելի ցանկացած նախագիծ, ես պատրաստ եմ համագործակցելու: Մենք ընդդիմախոսներ էինք, սակայն մենք թշնամիներ չենք»,- ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ելույթում հայտարարել է Կախա Կալաձեն:


Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով` «Միլանի» և Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպանի օգտին քվեարկել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին՝ ավելի քան 203 հազար մարդ: Կալաձեի մրցակիցները գրեթե նույնատիպ ցուցանիշներ են արձանագրել` անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին ստացել է ավելի քան 17 տոկոս ձայն, իսկ նախկին իշխող կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման թեկնածուն` Զաալ ՈՒդումաշվիլին, ստացել է քվեների 17 տոկոսից մի փոքր պակաս:
Վրացական ընդդիմությունը պնդում է, թե ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես` Թբիլիսիի քաղաքային իշխանության ղեկավարի ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, իշխանական ռեսուրսի չարաշահմամբ: ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ ընդդիմությունը 300 բողոք է ներկայացրել, որոնք հիմնականում վերաբերում են «ընտրատեղամասերում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից մարդկանց ցուցակագրումներին»:


39-ամյա Կալաձեն սպորտից քաղաքականություն է տեղափոխվել տարիներ առաջ, երբ Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքը» դեռևս ընդդիմություն էր: Կախա Կալաձեն իրեն համարում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու սկզբունքային ընդդիմախոսը և ի նշան բողոքի հրաժարվել էր Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պաշտոնից և միացել ընդդիմությանը: 2012-ին, հաղթելով երկրի խորհրդարանական ընտրություններում, «Վրացական երազանքի» նախագահը փոխվարչապետի ու էներգետիկայի նախարարի պաշտոնները առաջարկեց հենց Կալաձեին` նրան դարձնելով երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ