Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իտալիայի Լոմբարդիա և Վենետո մարզերի բնակիչները քվեարկել են ինքնավարության ընդլայնման օգտին

Իտալիայի Լոմբարդիա և Վենետո մարզերի բնակիչները քվեարկել են ինքնավարության ընդլայնման օգտին
23.10.2017 | 16:28

Իտալիայի երկու ամենահարուստ մարզերի՝ Լոմբարդիայի ու Վենետոյի բնակչությունը երեկ հանրաքվեում քվեարկել է ինքնավարության ընդլայնման օգտին: Ըստ նախնական տվյալների՝ Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 40, Վենետոյում՝ 57 տոկոսը: Երկու մարզում էլ ինքնավարության ընդլայնմանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 90 տոկոսը: Հանրաքվեն չունի իրավական պարտադիր ուժ:
Լոմբարդիայի վարչական կենտրոնը Միլանն է, Վենետոյինը՝ Վենետիկը:


Երկու մարզերը միասին ապահովում են ողջ Իտալիայի ՀՆԱ-ի 30 տոկոսը, երկուսն էլ երկրի կենտրոնական կառավարությանը փոխանցում են ավելի շատ հարկ, քան որպես աջակցություն ստանում են պետբյուջեից: Երկու մարզում էլ ցանկանում են առնվազն երկու անգամ կրճատել Հռոմին փոխանցվող գումարի չափը:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ