Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,48 տոկոսով՝ հասնելով 52,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,24 տոկոսով՝ հասնելով 57,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: