Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գագիկ Ծառուկյանը հպարտ է

Գագիկ Ծառուկյանը հպարտ է
23.10.2017 | 16:45

Ծանրամարտի Հայաստանի Մ 20 և Մ 23 տարեկան տղաների և աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձել են Երևան: Հավաքականները, ոչ ամբողջական կազմերով մասնակցելով Եվրոպայի երիտասարդական առաջնությանը` նվաճել են 32 մեդալ, 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե:


«Զվարթնոց» օդանավակայանում ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատներն ու ընկերները, մարզասերներ:


«Մեր մարզիկների հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում և մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել ևս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները: Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 և 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին և այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ