Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատասխանել է ՌԴ նախագահի պաշտոնում Քսենյա Սոբչակի թեկնածությանն աջակցելու հայտարարություններին և իր կայքի ընթերցողներին հրեական անեկդոտ պատմել: Նա իր զարմանքն է հայտնել, որ համացանցում այդքան արագ տարածվել է «տեղեկությունը», որ ինքն աջակցում է Քսենյա Սոբչակի թեկնածությանը: Պոզները պարզաբանել է, որ չի պաշտպանում հատկապես Սոբչակի թեկնածությունը, այլ ավելի շուտ իր համակրանքն է հայտնում «բոլորին դեմ եմ» տողին, որը նա փորձում է ներկայացնել:
«Մի անեկդոտ մտաբերեցի, թե ինչպես է Ռաբինովիչը Ֆինկելշտեյնին ասում. «Լսել ես, որ Ցիպերովիչը պոկերում 5000 ռուբլի է շահել»: Ֆինկելշտեյնը պատասխանում է. «Ոչ թե պոկերում, այլ ձիարշավում, ոչ թե 5000 ռուբլի, այլ 100, և ոչ թե շահել է, այլ տանուլ տվել, իսկ ընդհանրապես ամեն ինչ ճիշտ է»,- գրել է Պոզները։