ժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ը ԵՄ-ի աջակցության կարիքը չունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեմ չէ, որ եվրոպական երկրները շարունակեն առևտրային ոլորտում համագործակցել Իրանի հետ և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ը ԵՄ աջակցության կարիքը չի զգում:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Ես նրանց ասացի՝ նրանք իմ ընկերներն են, ես նրանց բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ՝ լինի Էմանուել Մակրոնը (Ֆրանսիայի նախագահ), թե Անգելա Մերկելը (Գերմանիայի կանցլեր), թե այլ մեկը: Ես նրանց ասացի՝ շարունակեք գումար աշխատել, մի անհանգստացեք, դուք մեզ դրա համար պետք չեք»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ Իրանը միլիոնավոր դոլարների ապրանք է գնում Գերմանիայից, Ֆրանսիայից և ԵՄ անդամ այլ երկրներից: «Նրանք նույնիսկ ցանկանում էին մեզնից Boeing օդանավեր գնել: Տեսնենք, թե ինչ կլինի այդ գործարքի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը: