Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդերը պահանջում են Բարզանիի հրաժարականը

Քրդերը պահանջում են Բարզանիի հրաժարականը
23.10.2017 | 16:52

Իրաքյան Քրդստանի ընդդիմությունը պահանջել է Մասուդ Բարզանիից հեռանալ։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցություն «Գորանը» կամ «Փոփոխությունների շարժումը» կարծում է, որ Բարզանին պետք է պաշտոնաթող լինի, և «ազգային փրկության» կառավարության ձևավորման կոչ է անում` փոխանցում է Reuters-ը։


Կուսակցությունը Բարզանիին մեղադրել է «աղետի» համար, որում հայտնվել են քրդերը Քիրկուկի կորստից հետո, որը գրավել են իրաքյան զորքերը հոկտեմբերի 16-ին, Բաղդադի և Էրբիլի առճակատումից հետո՝ կապված Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հետ։ Կուսակցությունն աջակցում է քրդերի ինքնորոշման իրավունքին, սակայն կարծում է, որ անկախության հանրաքվեի անցկացման համար ժամանակն անհաջող էր ընտրված։

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ