Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի խորհրդական Հուսեյն Իսլամը մեկնաբանել է իր երկրի բարիդրացիական հարաբերությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ։ Նա «Հըզբոլլահին» և սիրիական ռեժիմի մոտ Al-Mayadin հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է. «Այն ամենը, ինչն անհաժեշտ է ՀԱՄԱՍ-ին, Իրանը կարող է տրամադրել նրան»։ Հայտարարությունը հնչել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության՝ Թեհրան պաշտոնական այցի ընթացքում։