Ռուսաստանը հարգում է Իրաքի քրդերի՝ իրենց ինքնությունն ամրապնդելու ցանկությունը, սակայն այս հարցը պետք է կարգավորվի Բաղդադի հետ բանակցությունների արդյունքում, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրաքցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:
Կողմերին հորդորելով երկխոսության գնալ՝ ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է տնտեսական համագործակցությունը նավթով հարուստ Քրդստանի հետ: