Կատալոնիայի անջատականները զանգվածային անհնազանդության կոչ են անում՝ երկրամասում կենտրոնական կառավարում մտցնելու Մադրիդի մտադրության դեմ:
«Սա Ֆրանկոյի բռնապետությունից ի վեր ամենալուրջ հարձակումն է Կատալոնիայի ժողովրդի դեմ»,- հայտարարել է ձախակողմյան առաջատար կուսակցություններից մեկը: Կատալոնիայի խորհրդարանականները արտահերթ նիստ են անցկացնում՝ հետագա քայլերը որոշելու համար: Հինգշաբթի Կատալոնիայի խորհրդարանը կհրապարակի իր պատասխան որոշումը․չի բացառվում, որ անկախություն հռչակվի հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքներով:
Իսպանիայի իշխանությունները կտրականապես մերժում են այս հարցով երկխոսություն սկսելու կատալոնացիների առաջարկը: Սենատը պատրաստվում է մինչև շաբաթավերջ որոշում ընդունել երկրամասում ուղիղ կառավարում մտցնելու վերաբերյալ: