Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վիգեն Սարգսյան. «Ես եմ» ծրագիրը կամավորների համար նոր հնարավորությունն է տալիս

Վիգեն Սարգսյան. «Ես եմ» ծրագիրը կամավորների համար նոր հնարավորությունն է տալիս
23.10.2017 | 22:44

«Ես եմ» ծրագիրը սահմանին կամավորների համար նոր հնարավորություն է տալիս` հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումների ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Կամավոր մարտական հերթապահություն իրականացնողները հնարավորություն կստանան ամեն ամիս արձակուրդը տանն անցկացնել, իսկ ծառայության ավարտին միանալ սոցիալական ծրագրերին, օգնություն ստանալ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Ծառայությունից հետո պատվավոր վճարում կստանա, իսկ մահվան դեպքում այդ գումարը կվճարեն նրա ընտանիքին։ Բացի այդ, ժամկետային ծառայության ավարտին նրանց կառաջարկեն պայմանագրային ծառայություն կնքել։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ