Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
24.10.2017 | 09:08

...թե ԱԺ-ում չեն սիրում խոսել հայտնաբերված կոռուպցիոն «ռիսկերի» մասին, քանզի շատ դեպքերում դրանք կապված են խորհրդարանական էլիտային ԱԺ-ի տրամադրած ավտոմեքենաների շահագործման «գործընթացների» հետ («դուրս են գրվել» թանկարժեք ավտոպահեստամասեր, սակայն մշտական հանձնաժողովների որոշ նախագահներ ու փոխնախագահներ դրանք օգտագործել են սեփական ավտոմեքենաների համար):

Հատուկ ռիսկեր են պարունակում նաև ԱԺ-ի «գոլդ» համարները: Ասում են` հանձնաժողովի նախագահներից մեկն արդեն «երկու սազիվ իրար հետևից «իր» համարները շատ հարմար գնով վաճառում է իշխանության «լյուբիմչիկ» ՍԱՍ-ի Արտակին»:

Դիտվել է՝ 16788

Մեկնաբանություններ