Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը մոլեգնում է

Էրդողանը մոլեգնում է
25.10.2017 | 09:34

«Եվրոպան պետք է խոհեմ լինի և Թուրքիային տա անդամակցության հնարավորություն, այդպես Եվրոպական միությունն իր խնդիրները կլուծի»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում, որտեղ նախօրեին տեղի է ունեցել ներկա Բոսնիայի հիմնադիր, 14 տարի առաջ վախճանված Ալիյա Իզետբեգովիչի հիշատակին նվիրված սգո արարողություն:

«Եվրոպան մահացել է Բոսնիայում, իսկ հիմա Եվրոպայի հուղարկավորությունն է Սիրիայում, դուք պետք է գիտակցեք, որ Եվրոպայի ափ հասնող անմեղ մանուկ փախստականների դիակները եվրոպական քաղաքակրթության գերեզմանաքարերն են: Դժբախտաբար, անցած մի քանի տարում եվրոպական արժեքներն ամբողջությամբ արժեզրկվել են հենց այդ արժեքները կրողների կողմից»,- հայտարարել է Էրդողանը: Նա դատապարտել է Արևմուտքի կեցվածքը Բոսնիայի 1995-ի պատերազմի տարիներին:
«Նրանց կարծիքով` Բոսնիան չուներ մարդու իրավունքների, դեմոկրատիայի, ազգային ձգտումի ու ազատության իրավունք: Հիմա էլ նրանք ենթադրում են, որ դրան արժանի չեն սիրիացիները, պաղեստինցիները, լիբիացիները: Թեպետ բռնակալները փոխվում են, նրանք, ովքեր գերադասում են կողքից այդ ամենին հետևել, չեն փոխվում»,- հայտարարել է Էրդողանը:


Թուրքիայի նախագահը պնդել է, որ Եվրոպան առանց Թուրքիայի կհայտնվի մեկուսացման և հուսահատության մեջ, ուստի, նախ և առաջ Եվրոպային է անհրաժեշտ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը: «Չնայած նրանք ձևացնում են, թե նման բան չկա, բայց միայն Թուրքիայի անդամակցումն է եվրոպական քրոնիկ ախտերի ճարը»,- պնդել է Ռեջեփ Էրդողանը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ