Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի վերջին օրը կուսակցության կանոնադրության տեքստում ընդգրկվեցին կուսակցության և պետության առաջնորդ Սի Ցզինպինի անունը և աշխարհում Չինաստանի դերակատարության ընդլայնման ուղղությամբ նրա պլանները:
Այս քայլով Չինաստանի նախագահի անունը դրվեց Մաո Ցզեդունի՝ ժամանակակից Չինաստանի հիմնադրի, և բարեփոխիչ Դեն Սյաոպինի անունների հետ նույն շարքում: Կուսակցության կանոնադրությունում ներառվեց Սի Ցզինպինի տեսությունը ժամանակակից աշխարհում չինական սոցիալիզմի մասին, որը նա ներկայացրել է համագումարին իր 3-ժամանոց ելույթում:
Ակնկալվում է, որ կուսակցության կենտրոնական հանձնաժողովը վաղը կոմկուսի ղեկավարի պաշտոնում կհաստատի Սի Ցզինպինին՝ հաջորդ հինգ տարիների համար: Նա Չինաստանի կոմկուսը ղեկավարում է 2012-ից: