Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը կստանձնի նախագահի լիազորությունները

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը կստանձնի նախագահի լիազորությունները
25.10.2017 | 10:12

Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն նախագահ Իգոր Դոդոնի փոխարեն ժամանակավորապես կկատարի պետության ղեկավարի պարտականությունները և կստորագրի պաշտպանության նախարարի նշանակման հրամանագիրը` հայտնում է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարի մամուլի ծառայությունը: Կանդուն մտադիր է հոկտեմբերի 24-ին ստորագրել Էուջեն Ստուրզային պաշտպանության նախարար նշանակելու հրամանագիրը, եթե նախագահի աշխատակազմից խորհրդարանը ստանա անհրաժեշտ փաստաթղթերը: Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի և եվրոպամետ կառավարության հերթական վեճը ծագել է պաշտպանության նախարարի նշանակման պատճառով: Դոդոնը երկու անգամ մերժել է վարչապետ Պավել Ֆիլիպի առաջադրած Էուջեն Ստուրզայի թեկնածությունը: Հոկտեմբերի 20-ին Սահմանադրական դատարանը քննել է կառավարության դիմումը, թե արդարացված է պետության ղեկավարի ժամանակավոր փոխարինումը այլ պաշտոնատար անձով, եթե նախագահը հրաժարվում է կատարել իր պարտականությունները:


Դատարանը հայտարարել է, որ Դոդոնը «ժամանակավորապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները», և թույլ է տվել նրա լիազորությունները փոխանցել խորհրդարանի նախագահին կամ վարչապետին:
Անդիան Կանդուն հայտարարել է, որ դատարանի որոշումը չի անդրադառնա նախագահի մյուս լիազորություններին, նրա մանդատին կամ գործողություններին, և դա միայն իրավիճակը հանգուցալուծելու միջոց է, երբ երկրում գրեթե մեկ տարի չկա պաշտպանության նախարար:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ