ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանը, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան մասում, գնդակոծվել է պնևմատիկ զենքով` Life.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Միջադեպը հետաքննում է ՌԴ ՆԳՆ-ն:
Նախնական տվյալների համաձայն` կրակ են բացել անչափահաս խուլիգանները: Մետաղե գնդիկները վնասել են ոչ միայն Ռոգոզինի, այլև նրա հարևանների բնակարանի պատուհանները: Ձերբակալվածներ չկան: