Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան
24.10.2017 | 20:20

Այսօր պաշտոնական այցով Երևան ժամանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:


Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վաղը Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ