Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ դեսպանը հուսով են, որ համաձայնագիրը ժամանակին կստորագրվի

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ դեսպանը հուսով են, որ համաձայնագիրը ժամանակին կստորագրվի
25.10.2017 | 10:42

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հավաստիացնում է, որ Եվրամիությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերն ու միջոցները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ հնարավորինս շուտ ստորագրման համար: ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները կարգավորող այդ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հույս հայտնեց, որ համաձայնագիրը «կստորագրվի ժամանակին»։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք դրա համար: Շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերն ու ապահովեն համաձայնագրի ժամանակին ստորագրումը: Դուք ինձ գիտեք, հայաստանցիները ևս ինձ շատ լավ են ճանաչում, ես լավատես եմ և հավատում եմ, որ դա վերջնական պաշտոնական տեսքի կբերվի որքան հնարավոր է շուտ»,- այսօր ասաց Սվիտալսկին։


Անցած ամիս ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է նոյեմբերին ստորագրել համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը «շուտով ստորագրելու» պատրաստակամության մասին Երևանում մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրեն հայտնի ամենաթարմ տվյալները։ Ըստ դիվանագետի՝ ԵՄ-ն հասցրել է փաստաթուղթը թարգմանել 23 լեզուներով։ «Եվ Հայաստանը, և Եվրամիությունը բարձր մակարդակով հայտարարել են իրենց պատրաստակամությունը` նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում այդ փաստաթուղթը ստորագրելու համար: Իմ ունեցած տվյալների համաձայն, դա այսօրվա թարմ տվյալներն են, Եվրամիությունն արդեն հասցրել է 23 լեզուներով թարգմանել համաձայնագիրը, մնացածը տեխնիկական հարցեր են: Այսինքն՝ անդամ երկրներում համաձայնագրի նախագիծը պետք է անցնի համապատասխան ներպետական ընթացակարգեր, որոնք տարբերվում են մեկը մյուսից: Այնպես որ՝ այստեղ տեխնիկական խնդիր է, և որևէ այլ սենսացիա փնտրելը դժվար է»,- ասաց փոխարտգործնախարարը:


Կարեն Նազարյանը հավելեց՝ Եվրամիության անդամ երկրները չեն կարող դեմ լինել համաձայնագրի բովանդակությանը, քանի որ այն նախապես բոլորի հետ համաձայնեցվել է:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ