Ատոմային էներգետիկան Հայաստանում այլընտրանք չունի, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Մեծամորի ատոմակայանն իր GGR 440 ռեակտորով 440 մեգավատտ երաշխավորված հոսանք է մատակարարում մեր երկրին։ Արևի, քամու էներգետիկան նման հնարավորություն չունեն, իսկ հիդրոէներգետիկան նման հնարավորություն ունենալու համար ջրային մեծ տարածքներ է պահանջում»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։ Նա առաջարկեց «ցուցաբերել ամբիցիա» և երկրում ունենալ ոչ միայն ատոմակայան, այլև՝ «ուրան 325»։
«Ես պաշտոնապես եմ ասում, որ ուրան 325 ունենալու համար Հայաստանի Հանրապետությունը ունի նախադրյալներ, ունի տեխնիկական, նյութական ու քաղաքական հնարավորությունները»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։
Հայաստանի նախկին վարչապետի խոսքով՝ Հայաստանում կա 34 ուրանի հանքավայր՝ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։ «Հանրապետական իմ ջահել ու ահել ընկերներին խորհուրդ կտայի պինդ զբաղվել այս խնդրով։ Գնացեք ու լուծեք այս խնդիրը ու դրանից հետո ձեր բոցաշունչ ելույթները կլսենք ու կասենք՝ ապրի արևներդ։ Հակառակ դեպքում, եթե մենք կորցնենք մեր ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ՝ դամբուլային երկիր»,- հայտարարեց Սարգսյանը։