Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քսենյա Սոբչակ. Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմն ՈՒկրաինայինն է ու վերջ

Քսենյա Սոբչակ. Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմն ՈՒկրաինայինն է ու վերջ
25.10.2017 | 11:13

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որ հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, խոսել է Ղրիմից՝ ընդգծելով, որ թերակղզու միացումը Ռուսաստանին Բուդապեշտի հուշագրի խախտում է: «Միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմն ՈՒկրաինայինն է ու վերջ»,- իր թեկնածության առաջադրման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սոբչակը: Նա նշել է, որ հարկավոր է բանակցել ՈՒկրաինայի հետ, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից է:

1994-ին ստորագրված Բուդապեշտի հուշագիրը երաշխավորում է ՈՒկրաինայի տարածքային անձեռնմխելիությունը, ինչի դիմաց Կիևը հրաժարվել է միջուկային զենքից: Հուշագրի շրջանակում ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներն են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ. հայտարարել էր, որ փաստաթուղթը կորցրել է իրավական ուժը, քանի որ ՈՒկրաինայում տեղի է ունեցել հակասահմանադրական հեղաշրջում, մինչդեռ հուշագիրը ստորագրվել էր օրինական իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ