ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեղադրել է Բաքվին Պալերմոյում փախստականներին ու ներգաղթյալներին նվիրված համաժողովի շրջանակում էժանագին մանիպուլյացիաների դիմելու համար:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը գրել է Twitter-ի իր էջում.
«Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց Պալերմոյում անցկացվող միջազգային համաժողովը, որը կապ չուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ՝ էժանագին մանիպուլյացիաներով փորձելով շեղել ուշադրությունը միջազգային համայնքի առաջ վարկաբեկված և կոռուպցիայի հետ կապված «Լվացքատան» քաղաքականության, ագրեսիվ հանցավոր կեցվածքի, մարդասիրական օրենքի կոպիտ խախտումների հետևանքով Ադրբեջանի համաշխարհային նվաստացումից»։