Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Դմիտրի Մեդվեդևին

Սերժ Սարգսյանն ընդունել է Դմիտրի Մեդվեդևին
24.10.2017 | 20:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Հանրապետության նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել: «Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա 8 ամիսներին մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է: Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս: «Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են: Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: ՈՒստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ