Ակնկալում ենք, որ 2018-ին Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումների ծավալը կաճի, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Նա ընդգծեց, որ դա է փաստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ գալիք տարի Հայաստանի համար գազի գինը անփոփոխ կլինի։ «2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրել ենք, որ ավելի քան 200 մլն խորանարդ մետր գազ է ավել մատակարարվել, քան 2016-ին։ Սա նաև փաստում է այն, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է»,- նշեց Միլլերը։