Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մաքսիմ Սոկոլով. Որպես արդյունք կարող ենք ունենալ տարանցիկ ուղիների բացում ոչ միայն Աբխազիայով, այլև Հարավային Օսիայով

Մաքսիմ Սոկոլով. Որպես արդյունք կարող ենք ունենալ տարանցիկ ուղիների բացում ոչ միայն Աբխազիայով, այլև Հարավային Օսիայով
25.10.2017 | 11:24

Ռուսական կողմը բաց է վրացական կողմի հետ բանակցություններ վարելու համար ու պատրաստ է վերականգնել տարանցիկ երկաթուղային ու ավտոտրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Երևանում լրագրողների հետ զրույցում: «Բաց ենք երկխոսության համար: Բանակցությունները տարվում են արտաքին գործերի նախարարների միջև և վերջին կոնտակտը եղել է սեպտեմբերին: Որպես արդյունք կարող ենք ունենալ տարանցիկ ուղիների բացում ոչ միայն Աբխազիայով, այլև Հարավային Օսիայով»,- ասել է Մ. Սոկոլովը:
Նրա խոսքով` այս նախագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Դեռևս վրացական կողմից չի հաջողվել արդյունքի հասնել, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,- ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր այցելել են Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան: Նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն ունի 2 վագոն` 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը: Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, կահավորված է վերելակներով, որոնց օգնությամբ սայլակներով տեղաշարժվող ուղևորները կարող են բարձրանալ և իջնել վագոններից։ Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Վահան Մարտիրոսյանի խոսքով` կփորձարկվի, թե ինչքանով է հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին և մոդեռնիզացման ինչ խնդիրներ են առաջանում: Ռուս մասնագետների հավաստմամբ` նորագույն սերնդի այս գնացքը չափազանց մեծ հնարավորություններ ունի, պատվիրատուի ցանկություններին համապատասխան կարող են նվազեցնել կամ ավելացնել էլեկտրագնացքի տեխնիկական բնութագրերը: «Կոմպլեկտավորման համակարգը ճկուն է, կարող ենք անել այն, ինչ պատվիրատուն ցանկանա: Մեքենավարը կարող է լիարժեք վերահսկել, թե որ վագոնում ինչ է կատարվում: Տեսահսկման համակարգը շատ ընդգրկուն է»,- ներկայացրեց տեխնիկական սպասարկման մասնագետ Ալեքսանդր Բոնկրատովը: Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:


Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթևեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյան խոսքով՝ այս ուղղությունն ընտրվել է՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը և կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնեց, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ և բարձր կարգի տոմսերի միջև:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ