Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018-ին` հոկտեմբերի 24-ին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդևը։ «Դա իրոք այդպես է»,- հաստատել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ 2016-ի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1 000 խ/մ-ը 150 դոլարով։