Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել նոյեմբերին` հոկտեմբերի 24-ին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ կողմերը աճի հսկայական հնարավորություններ են արձանագրել, քննարկել են համատեղ ներդրումային և համագործակցության խորացման այլ նախագծերի իրականացման հնարավորությունները։ ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերը։ Երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է և 2016-ին, և 2017-ի սկզբից։
«Մեր բոլոր համատեղ ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, հեռահաղորդակցություն։ Մենք ապագայի պլաններ ենք կազմել։ Զարգանում է համագործակցությունը նաև հումանիտար ոլորտում։ Մենք պատրաստվում ենք Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել նոյեմբերին։ Կան նաև մի շարք նոր նախագծեր»,- ասել է Մեդվեդևը։