ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերներն ու հարազատները միասնաբար մոտ 24 միլիարդ դոլարի կարողություն ունեն՝ պնդում է միջազգային լրագրողների վերջին հետաքննությունը:
ՈՒսումնասիրության համաձայն՝ ՌԴ նախագահի մերձավոր շրջապատը տնօրինում է շահութաբեր բիզնեսներ, որոնք կապվում են կամ գազային ու նավթային ոլորտների, կամ պետական այլ ընկերությունների հետ: Նախագահ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, թե «անձամբ ինքը չունի այն հարստությունը, որն իրեն վերագրվում է»: