Թուրքիայի արդարադատության նախարարը չեղարկել է ծրագրված այցը ԱՄՆ ՝ երկու երկրների միջև շարունակվող դիվանագիտական սկանդալի պատճառով:
Շաբաթներ առաջ Վաշինգտոնը դադարեցրեց վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին՝ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո:
Ժամեր անց նույն քայլին դիմեց Անկարան՝ դադարեցնելով վիզաներ տալ ԱՄՆ քաղաքացիներին: Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, թե ԱՄՆ-ը մերժել է անցագիր տրամադրել թուրքական պաշտոնական պատվիրակությանը, նախարար Բեքիր Բոզդաղը, մինչդեռ պնդում է, թե ինքն է որոշել չեղարկել այցը: