Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարիանո Ռախոյի վերջնագիրը

Մարիանո Ռախոյի վերջնագիրը
26.10.2017 | 09:43

Իսպանիայի կառավարությունը առաջնահերթ է համարում օրենքի վերականգնումը Կատալոնիայում և այնտեղ ընտրությունների անցկացումը, հայտարարել է վարչապետ Մարիանո Ռախոյը՝ ելույթ ունենալով Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսում:

«Նախ՝ հարկավոր է վերականգնել օրինականությունը, ուստի մենք գործի են դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, այնուհետև վեց ամսվա ընթացքում անցկացնել ընտրություններ՝ բոլոր երաշխիքներով՝ խուսափելով ափսոսանք հարուցող այնպիսի իրադրությունից, որին մենք ականատես եղանք հանրաքվեի ժամանակ»,- հայտարարել է Ռախոյը: Նա կոչ է արել «վերականգնել նորմալ գոյակցությունը Կատալոնիայում, որը խախտված է», թույլ չտալ տնտեսական դրության վատացում:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ