Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի մոտակայքում տեղադրված վրանն այժմ իր «նախագահական համարն է»: Facebook-ի իր էջում նա հրապարակել է լուսանկար, որում պատկերված է նա՝ վրանում նստած: «Իմ ներկայիս նախագահական համարը»,- գրել է նա:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր. «Ես այս գիշերն անցկացրել եմ Գերագույն ռադայի առաջ՝ վրանում: Այնտեղ, որտեղ հավաքվել են մարդիկ և սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է ընդունի երեք խոստացած օրենքները՝ համակարգի փոփոխության համար առաջին քայլերն անելու համար»,- հայտարարել է նա: