Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի ազգային բանկը հրաժարվել է մեկնաբանել լարիի արժեզրկումը

Վրաստանի ազգային բանկը հրաժարվել է մեկնաբանել լարիի արժեզրկումը
26.10.2017 | 10:01

Վրաստանում գործում է լողացող փոխարժեք, և Ազգային բանկը մեկնաբանություններ չի անում ազգային արժույթի փոխարժեքի կարճաժամկետ տատանումների առնչությամբ` հայտարարել է Վրաստանի բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, որն ամառվա ընթացքում տատանվում էր ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 2,39-2,42-ի մակարդակում, հոկտեմբերի կեսից սկսել է նվազել: Այսօրվա դրությամբ Վրաստանի ազգային բանկը փոխարժեքը սահմանել է մեկ դոլարի դիմաց 2,52-ի չափով:

Այդկերպ՝ հոկտեմբերի 11-ից ի վեր լարին արժեզրկվել է 2,02 տոկոսով: «Նորություն չէ, որ մեզ մոտ գործում է լողացող փոխարժեք, այդ պատճառով լարին երբեմն արժեզրկվում է, իսկ երբեմն՝ ամրապնդվում: Ես ևս մեկ անգամ նշեմ, որ Ազգային բանկը մեկնաբանություններ չի անում փոխարժեքի կարճաժամկետ տատանումների առնչությամբ»,- ասել է Գվենետաձեն:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ