Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ստամբուլի նահանգապետարանում քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցը

Ստամբուլի նահանգապետարանում քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցը
26.10.2017 | 10:02

Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը և Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանն այսօր հանդիպել են Ստամբուլի նահանգապետ Հասիփ Շահինի հետ:

«Ակօսը» հայտնում է, որ նահանգապետարանում քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը, որի ամսաթիվը հստակեցնելու համար պատրիարքարանը սպասում էր նահանգապետարանի պաշտոնական հաստատմանը: Նահանգապետը հանդիպման ընթացքում հայտնել է, որ հետևում է գործընթացին և հետաքրքրվում զարգացող իրադարձություններով, նա խնդրել է փոխանցել հայ համայնքի անդամներին, որ ընտրությունների կազմակերպման հետ կապված անհանգստանալու կարիք չկա:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ