Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է Աշգաբադում և հետևել շինարարական օբյեկտներին: Տեսանյութը հրապարակել Է «Թուրքմենստանի քրոնիկոն» պորտալը: Տեսահոլովակում նախագահը ձիով անցնում է Աշգաբադի ժամանակակից և հին շրջանների ֆոնին:
Բերդիմուհամեդովը մարզական հագուստով է, իսկ ձեռքում բռնել է յուրօրինակ մի ձեռնափայտ, որի օգնությամբ խթանում է ձիուն և կարգադրություններ տալիս ենթականերին: Հոլովակում ենթականերն ընդամենը երկու հոգի են, երկուսն էլ գործնական հագուստով: Նրանք քայլում են և ինչ-որ գրառումներ կատարում բլոկնոտներում՝ գլխի շարժումով համաձայնություն հայտնելով նախագահի հրահանգներին: Այլ մարդիկ կադրերում չկան, Բերդիմուհամեդովն ընթանում է ամայի քաղաքում: