Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չինաստանի ստվերը ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստում

Չինաստանի ստվերը ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստում
26.10.2017 | 12:54

Ղրղզստանը չի ապահովում Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսային պատշաճ կարգը` հոկտեմբերի 25-ին՝ Երևանում ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստում, ասել է Ղազախստանի վարչապետ Բակիթջան Սագինտաևը։


Նա նշել է, որ դեպի Ղրղզստան Չինաստանի արտահանման թվերն ավելի մեծ են, քան Չինաստանից Ղրղզստանի ներմուծման տվյալները։ Թեպետ պետք է նույնը լինեն։ 2015-ին, համաձայն չինական կողմի, արտահանումը կազմել է 4,3 մլրդ դոլար, իսկ Ղրղզստանի տվյալներով՝ 1 մլրդ դոլար։ 2016-ին տվյալների տարբերությունը կազմել է 5,6 մլրդ դոլար և 1,5 մլրդ դոլար։ Եվ վերջապես 2017-ի 8 ամիսներին այդ տարբերությունը եղել է 2,6 մլրդ դոլար և 900 մլն դոլար։ Անգամ այս տվյալներով Ղրղզստան է ներմուծվում մեկ մարդու հաշվարկով մի քանի կգ հագուստ և կոշիկ։ Կոշիկի ներմուծման աճը կազմել է մեկ մարդու համար 15 զույգ, այդ թվում՝ երեխաների, հավելել է Սագինտաևը։ Բացի այդ, ղրղզական կողմը մաքսազերծման համար շատ ցածր վերահսկիչ գներ է սահմանել, մի քանի անգամ ավելի ցածր, քան հարևան Ղազախստանում։ Այդ ամենը բերում է նրան, որ չինական ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անցնում է Ղրղզստանով, ընդ որում, ոչ այնքան օրինապահ ճանապարհով, ասել է վարչապետը։ Արդյունքում ԵԱՏՄ-ում մաքսային տուրքերը 3 տարում 825 մլն դոլարով ավելի քիչ են հավաքվել, իսկ ԱԱՀ-ն՝ մոտ 1,9 մլրդ դոլարով պակաս է հավաքվել։ Ընդհանուր վնասը կազմել է մոտ 2,8 մլրդ դոլար։


Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի վարչապետ Սաֆար Իսակովն ասաց, որ որպես նիստում նախագահող՝ ինքը բանավեճի մեջ չի մտնի, սակայն հանրապետության իշխանություններն անպայման իրենց կարծիքը կհայտնեն։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ