Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքի բանակի կողմից քրդական փեշմերգայի ուժերի դիրքերի գնդակոծման մասին: Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի Twitter-ը հաղորդել է, որ կրակը բացվել է Մոսուլից ոչ հեռու գտնվող դիրքերի ուղղությամբ:
«Իրաքի բանակն ու Իրանի աջակցությունը վայելող Իրաքի աշխարհազորային ուժերը (PMF) գնդակոծում են փեշմերգայի դիրքերը։ Գրոհ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: