Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպայի խորհուրդը կոշտ միջոցների է անցել Ադրբեջանի դեմ

Եվրոպայի խորհուրդը կոշտ միջոցների է անցել Ադրբեջանի դեմ
26.10.2017 | 13:01

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցել է Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։ Երկրի իշխանություններին ժամանակ են տվել ընդդիմադիրին ազատ արձաելու համար։

Եթե բանտարկված ընդդիմադիրը, որ 2013-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր բլոգի համար, ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, Ադրբեջանի դեմ կարող է դատական գործընթաց հարուցվել ՄԻԵԴ Մեծ պալատում՝ պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ։

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ