Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայի խորհրդարանը Մադրիդի աննախադեպ հայտարարությունից հետո արտահերթ նիստ է գումարում

Կատալոնիայի խորհրդարանը Մադրիդի աննախադեպ հայտարարությունից հետո արտահերթ նիստ է գումարում
26.10.2017 | 19:18

Կատալոնիայի խորհրդարանը առաջիկա ժամերին պատրաստվում է հնչեցնել Մադրիդի կողմից չճանաչված անկախության հանրաքվեի կապակցությամբ Բարսելոնի պատասխանը: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպասվում է, որ այսօր ելույթ կունենա Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Կատալոնական կառավարությունը Մադրիդին պատասխանի երկու տարբերակ ունի` կամ շրջանային խորհրդարանը վերջնականապես ընդունելու է անկախության հռչակագիրը, կամ Պուչդեմոնը առաջ է անցնելու Մադրիդից և անձամբ է ցրելու շրջանային խորհրդարանը` գրում է Reuters-ը: Կատալոնիայի հրապարակային դիվանագիտության հարցերով խորհրդի գլխավոր քարտուղար Ալբերտ Ռոյո-Մարինեն The Independent-ում նշել էր, որ այսօրվա նիստը «պատմական» է լինելու:


Կատալոնիայի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարում Իսպանիայի վարչապետի աննախադեպ հայտարարությունից հետո: Մարիանո Ռախոյը շաբաթ օրը հայտարարել էր, որ Մադրիդը առաջին անգամ դիմում է Սահմանադրության 155-րդ հոդվածին և ուղղակի կառավարում է մտցնում Կատալոնիայում:
1978 թվականին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Իսպանիայի կենտրոնական իշխանությանը երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում 17 երկրամասերից յուրաքանչյուրում ուղղակի կառավարում մտցնել: Վարչապետ Ռախոյը ասել է, թե Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամսում: Իսպանական կառավարության որոշումը պետք է հավանություն ստանա Սենատում: Կատալոնական հարցով քվեարկությունը Սենատում նշանակված է վաղը:


Շրջանային կառավարությունը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայի կառավարության որոշումը Բարսելոնը որակել է «Ֆրանկոյի բռնապետությունից ի վեր ամենալուրջ հարձակումը կատալոնական ինստիտուտների և Կատալոնիայի ժողովրդի դեմ»:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ