Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շառլ Ազնավուրը Իսրայելի նախագահի նստավայրում

Շառլ Ազնավուրը Իսրայելի նախագահի նստավայրում
26.10.2017 | 19:19

Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում Շառլ Ազնավուրի և նրա ընտանիքի անդամներին ընդունել է նախագահ Ռոուվեն Ռիվլինը` Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:


Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրել թե հայերին և թե հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը: Ազնավուրը իր երախտագիտությունը հայտնեց թե Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան՝ Ռիվլինը ասաց, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015-ին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Ազնավուրը նաև ասաց, որ Իսրայելը պետք է ի վերջո քայլեր ձեռնարկի՝ հայերին ավելի մոտենալու, քան թուրքերին:


Երուսաղեմից հյուրերն ուղևորվեցին Թել Ավիվ: Այսօր երեկոյան տեղի է ունենալու ասուլիս, քննարկվելու են շաբաթ օրը կայանալիք Ազնավուրի համերգին վերաբերող հարցերը:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ