Կատալոնիայում արտահերթ ընտրություններ չեն լինի` ասել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, փոխանցում է AP-ը։ Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունից մեծ երաշխիքներ են անհրաժեշտ, որ նրանք Կատալոնիայի անմիջական կառավարումից հրաժարվեն։ «Ես պատրաստ էի ընտրություններ անցկացնել երաշխիքներ տրամադրելու դեպքում։ Սակայն այսօր չկան երաշխիքներ, որոնք կարդարացնեին ընտրությունների անցկացումը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Կատալոնիայի խորհրդարանը պետք է որոշի, թե ինչպես պատասխանի ինքնավարության կասեցման Մադրիդի պլաններին։