Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հնարավոր հետաձգման մասին

Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հնարավոր հետաձգման մասին
27.10.2017 | 15:15

Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ծրագրում է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում ստորագրել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությանը, թե Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարել է, որ մենք ծրագրում ենք ստորագրել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը»,- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի՞, թե՞ կարող է հետաձգվել, Շարմազանովը պատասխանեց, որ ինքն այն պաշտոնյան չէ, որը կարող է ասել՝ կստորագրվի այն, թե ոչ: ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ համաձայնագրում Հայաստանի համար խնդրահարույց կետեր չկան՝ շեշտելով, որ եթե լինեին նման կետեր, Հայաստանը չէր նախաստորագրի:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ