ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին առնչվող բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ` հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Տալինում «Արևելյան գործընկերության» 4-րդ բիզնես ֆորումի շրջանակում կլոր սեղանի ժամանակ։
«Ներկայում բանակցությունները շարունակվում են, որոշ ժամանակ է պահանջվել՝ պարզելու համար, թե որ ոլորտները կընդգրկի համաձայնագիրը։ Վստահ եմ, որ համաձայնագիրը ձեռք կբերվի առաջիկա ամիսներին»,- ասել է եվրահանձնակատարը։
Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի գործընկերության և համագործակցության մասին 1996-ի համաձայնագիրը, ինչը թույլ կտա առավելագույնս հաշվի առնել ընդհանուր նպատակներն ու խնդիրները, որոնց բախվում են այսօր ԵՄ-ն ու Ադրբեջանը։