Բաշար Ասադի ընտանիքի կառավարումը մոտենում է ավարտին, քաղաքական գործչի համար դեր չի լինի Սիրիայի նոր կառավարությունում` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպումից հետո։ «ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել ամբողջական, միասնական Սիրիա՝ առանց կառավարությունում Բաշար Ասադի որևէ դերի»,- հայտարարել է Թիլերսոնը։
Պետքարտուղարն ընդգծել է, որ Ասադի ընտանիքի կառավարումը մոտենում է ավարտին, և հիմա հարցն այն է, թե դա ինչպես տեղի կունենա։ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կայունությունը Սիրիայում չի վերականգնվի, քանի դեռ իշխանության ղեկին է գտնվում Բաշար Ասադը։ Սիրիայի նախագահն իր հերթին մեղադրում է Արևմուտքին Մերձավոր Արևելքում գերիշխանություն հաստատելու փորձերի մեջ։ Ասադը վստահություն է հայտնել, որ այդ պլանները դատապարտված են ձախողման։